«Facebook»-ը կարող է սեփական կրպտոարժույթը ստեղծել
Ֆինանսական ոլորտում մասնագիտացած ամերիկյան «Cheddar» հեռուստաընկերության տեղեկությունններով՝ այս պահին «Facebook» սոցկայքը դիտարկում է սեփական կրիպտոարժույթի ստեղծման հնարավորությունը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդել են հեռուստաընկերության աղբյուրները‚ համապատասխան տեխնոլոգիաներն ընկերությունը սկսել է ուսումնասիրել մեկ տարի առաջ‚ և այն ժամանակ դրանով զբաղվում էր մեկ աշխատող‚ իսկ այժմ ընկերությունը ուսումնասիրում է բլոկչեյնը‚ այդ թվում՝ մայնինգը և կրիպտոարժույթների շրջանառությունը:
Աշխատող թիմում կա ավելի քան 10 մարդ: Խումբը ղեկավարում է Դևիդ Մարկուսը՝ ընկերության փոխնախագահը‚ ով պատասխանատու է «Messinger» հավելվածի համար: