5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում. 3 տասնյակից ավել մարդ տուժել է
Առնվազն 30 մարդ է տուժել Իրանի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 2-ի առավոտյան Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: