Հույս ունեմ՝ Դաշնակցությունը, «Ծառուկյան» դաշինքը մինչև մայիսի 1-ը կհայտարարեն՝ ինչպես են պատրաստվում քվեարկել. Փաշինյան
Ինչպես արդեն հայտնել ենք‚ այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:
Այն հարցին‚ թե արդյոք միանում է շարժմանը «Ծառուկյան» դաշինքը‚ պատրա՞ստ են քվեարկել, «Իմ քայլը» շարժման ղեկավարն ասաց. «Դե, ես հենց դա եմ ասում, ես հույս ունեմ, որ Դաշնակցությունը, «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և մինչև մայիսի 1-ը կհայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել»: