Բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը և Պատրիկ Նիլսենը հանդիպել են
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է առաջիկա մրցակցին:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:
Ապրիլի 26-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Օֆֆենբուրգում:
Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 28-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: