Փաշինյանի նախընտրելի ղեկավարի կերպարը Նելսոն Մանդելան է
Ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր համար որպես առաջնորդ ընդօրինակման առարկա է Նելսոն Մանդելան, իսկ որպես պատմական ֆիգուր` Մահաթմա Գանդին, ում հետ իրեն են համեմատում:
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական շարժման համար ամենակարևոր դետալը երկրում միջավայրի փոփոխութունն է։ «Շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո վերականգնվի դրական միջավայրը Հայաստանում, որը տարիներ շարունակ բացակայում էր, անկախությունից հետո այն շատ արագ կորավ և երկրում մեծ դեպրեսիա սկսվեց։
Ես կարծում եմ, որ առաջին հերթին այս շարժմամբ հաղթահարեցինք ընկճվածության միջավայրը, և այն բարձր տրամադրությունը և լավ տրամադրվածությունը, որ հիմա կա Հայաստանում, շարունակվելու է, դա է մեր նպատակը։ Եվ դա նման է այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Աֆրիկայի Հանրապետությունում Մանդելայի հաղթանակից հետո»,- նշել է նա: