Տիմուր Բատրուդինովը «փոխել է» Օլգա Բուզովային մեկ այլ աղջկա հետ (լուսանկարներ)
Camedy Club-ից հայտնի Տիմուր Բատրուդինովին‚ ով ավելի վաղ սիրավեպի մեջ էր Օլգա Բուզովայի հետ‚ այս շաբաթ տեսել են մեկ այլ աղջկա հետ: Դատելով համացանցում հայտնված լուսանկարից՝ զույգը ժամանակ էր անցկացնում մայրաքաղաքի ռեստորաններում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Տիմուրն ամբողջ ընթացքում ժպտում էր, համբուրում նրան և բռնում ձեռքը:
«Նրանք հանդիպել են պատահաբար սրճարանում՝ մոտ մեկ ամիս առաջ: Տիմուրին դուր է եկել‚ որ Ալիսը ժամանակակից սիլիկոնե տիկնիկներին նման չէ: Նա համեստ աղջիկ է՝ բնական գեղեցկությամբ: Տիմուրն իսկապես սիրահարվել է»‚- պարզաբանում է StarHit-ը:
Նշվում է‚ որ Ալիսան 25 տարեկան է, հեռու է շոուբիզնեսից‚ սովորում է համալսարանում՝ մագիստրատուրայում:
Տիմուրը ևս չի հերքել‚ որ իր սիրտը զբաղված է և հնարավոր է համարել մոտ ապագայում մանրամասների հայտարարումը: