Ինչ են խոսել նախագահն ու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Սարգսյանը մարդկանց բազմության միջով մոտեցավ Փաշինյանին և սկսեց զրուցել նրա հետ՝ հանելով փողկապը: Նրանց զրույցից միայն որոշ մանրամասներ էին լսելի, քանի որ թույլ չեն տվել լրագրողներին մոտեցնել բարձրախոսները: Շուրջ քառորդ ժամ տևած զրույցից հետո նախագահը ցուցարարների առաջնորդի ուղեկցությամբ հեռացավ հրապարակից:
Նախագահը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե կգնա՞ Մարիոթ հյուրանոցում բանակցությունների, ապա Նիկոլ Փաշինյանի հետ շարժվեցին դեպի նախագահի ծառայողական ավտոմեքենա: Մի պահ լսվել է նաև, թե ինչպես է Փաշինյանը Արմեն Սարգսյանից պահանջել վերջինիս՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու տեղեկանքը։
Իսկ հարցին, թե բանակցություններ տեղի կունենա՞ն, Արմեն Սարգսյանն ասաց՝ հուսանք: