Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ միացել էր ցուցարարներին (լուսանկար)
Հայ հայտնիները շարունակում են արձագանքել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և սոցցանցերի միջոցով արտահայտում են իրենց կարծիքները:
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Ալինայի լուսանկարն արված է Հանրապետության հրապարակում: Տեղադրած լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի գրել, փոխարենը՝ ՀՀ եռագույն դրոշ ու բռունց խորհրդանիշներն են: Իսկ հեշթեգերում նշել է Հայաստան, հայերով, հաղթանակ բառերը: