Քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել
Ապրիլի 17-ին ժամը 12:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: