Ցուցարարները շրջափակեցին ՊԵԿ-ի շենքը և շուրջ մեկ տասնյակ պետական հաստատություններ
Ցուցարարները «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին շրջափակել են ՊԵԿ-ի, գլխավոր դատախազության շենքերն ու շուրջ մեկ տասնյակ պետական այլ հաստատություններ՝ կաթվածահար անելով այդ կառույցների աշխատանքը:
Հազարավոր ցուցարարները շարժվում են կենտրոնական փողոցներով՝ պետական այլ հաստատություններ շրջափակելու և նստացույցեր անելու համար:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել: