Ով որ ոստիկանի հետ հայհոյանքով է խոսում, նա մեզ հետ կապ չունի. Նիկոլ Փաշինյանը՝ Վալերի Օսիպյանին. ուղիղ միացում
Բաղրամյան պողոտայում մի քանի ցուցարարներ հրմշտեցին իրար, բայց ակցիայի կազմակերպիչներն իրավիճակն արագ կարգավորեցին:
Նիկոլ Փաշինյանը մի քանիսին վտարեց նստացույցի տեղից՝ հորդորելով անտեղի չլարել իրավիճակը:
«Ով որ լարվածություն է առաջացնում, ոստիկանին հայհոյում է, ուրեմն մեզ հետ չէ: Մեր պայքարը ոստիկանների և իրար դեմ չէ»,-նշեց Փաշինյանը:
«Չթողեք, որ որևէ մեկն ինչ-որ ավելորդ քայլ անի: Չթողեք, որ մեր այս բարձր մակարդակի շարժումը փչացնեն»,-հավելել է նա: