Արմավիրի մարզում բախվել են 53-ամյա վարորդի Volkswagen-ն ու 52-ամյա վարորդի ՏCANIA բեռնատարը
Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են 52-ամյա Ազատ Մուրադյանի վարած ՏCANIA բեռնատար մակնիշի 005 VV 75 համարանիշի և 53-ամյա Բագրատ Յայլյանի վարած Volkswagen Vento մակնիշի 35 GD 281 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները նշված վթարի մեջ մեղադրում են միմյանց: