Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վաղվա գործողությունների պլանը
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակումհայտարարել է վաղը գործողությունների պլանը:
Նա նշեցլ է որ պետք է բոլոր հնարավոր ձևերով փորձել փակել Ազգային ժողով տանող բոլոր ճանապարհները՝ Բաղրամյան պողոտան, Պռոշյան փողոցը, Սարյանի փողոցը՝ գլխավոր փոստի հատվածից, Հալաբյան փողոցից ու Հրազդան մարզադաշտի կողմից Հրազդանի ձոր տանող ճանապարհները:
«Հիմա մեզ անհրաժեշտ է այդ բոլոր փողոցները շրջափակել մեքենաներով, ոտքով, վրաններով, բոլոր ձևերով, «Զլերով», «Կամազներով», «Կռազներով», ինչով պատահի: Մեր գործողությունները նորից պետք է լինեն ապակենտրոնացված: Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոց, բոլորը՝ առանց բացառության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: