Վլադիմիր Գասպարյանն այցելել է Բաղրամյան պողոտա
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա: Ոստիկանապետը շրջում էր պողոտայով և հետևում տեղի ունեցող զարգացումներին:
Մինչ այս Բաղրամյան պողոտայում էին փոխոստիկանապետներ Հունան Պողոսյանը, Սամվել Հովհաննիսյանը և Լևոն Երանոսյանը:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: