«Ուրարտու»-ն հաղթեց բասկետբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տեղի առաջին խաղում
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 3-րդ տեղի համար «Ուրարտու»-ՖԻՄԱ խաղի առաջին հանդիպումն ավարտվեց «Ուրարտու»-ի հաղթանակով:
Ա լիգայի 3-րդ տեղի համար պայքարի առաջին խաղում, «Ուրարտուն» սեփական հարկի տակ 102-78 հաշվով վստահ առավելության հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արագադ Աբրամյանը (Ուրարտու), ով վաստակեց 41 միավոր:
ՖԻՄԱ - «Ուրարտու» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 17:00-ին Օլիմպավանում: