Պուտինը ժամանել է Անկարա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, հայտնում է RT հեռուստաալիքը:
Հայտնի է, որ ՌԴ նախագահն Անկարայում կմասնակցի մի շարք հանդիպումների՝ այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը։ Նա կմասնակցի նաև Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: