Քսենյա Սոբչակն ամուսնու և որդու հետ հանգստանում է Թաիլանդում (լուսանկարներ)
Ընտրություներն արդեն ավարտվել են և Քսենյան կրկին կարող է հաճախակի երևալ հասարակության մեջ ու շրջագայել ընտանիքի հետ: Նախընտրական քարոզարշավն ավարտելուց հետո աստղը որոշել է մի փոքր հանգստանալ: Իր ամուսնու՝ Մաքսիմ Վիտորգանի և որդու՝ Պլատոնի հետ նա մեկնել է Թաիլանդ: Առաջին լուսանկարներն արդեն հայտնվել են նրա Instagram-ում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Երբեք չեմ կարողացել տանել հեշթեգերը, բայց սա այն դեպքն է, երբ 100 տոկոսով տեղին է: Երկար ամիսներ առանց հանգստի. այժմ մեր ընտանիքը հանգստանում է»,- նկարին կից գրել է նա:
Ի դեպ, կարելի է նկատել, որ Քսենիան և Մաքսիմն արդեն մի փոքր արևայրուք են ընդունել, սակայն հանգստյան օրերը դեռևս առջևում են: