Ուիլ Սմիթը ռոբոտ Սոֆյայի հետ ժամադրությանը փորձել է «համբուրել» նրան (տեսանյութ)
Ամերիկացի դերասան և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը ժամադրության է գնացել ռոբոտ Սոֆյայի հետ: Տեսագրությունը հրապարակված է նրա You-Tube-ալիքում։ Կայմանյան կղզիների հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ Սմիթը փորձել է սիրախաղ սկսել անդրոիդի հետ, անհաջող կատակներ է արել ու ցանկացել է համբուրել Սոֆյային: Բայց ստացել է մերժում և «ընկերներ մնալու» առաջարկություն: Ռոբոտը նաև քննադատել է կատարողի երաժշտական ստեղծագործությունը:
Սոֆյա ռոբոտին ստեղծել է Hanson Robotics ընկերությունը, անդրոիդին ակտիվացրել են 2015 թվականին: Նա կարողանում է արտահայտել 60 հույզ և ոչ բարդ զրույցներ վարել: 2017 թվականի հոկտեմբերին Սոֆյան ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն. դա աշխարհում ռոբոտին քաղաքացիություն տալու առաջին դեպքն է: