Նաոմի Քեմփբելը՝ նորաձևության խորհդանիշ (լուսանկարներ)
CFDA Awards-ը նման է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ պարզապես նորաձևության աշխարհում է: Այս տարի նորաձևության նվաճումերի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 4-ն: Մինչ մրցույթի կայանալը, սակայն, արդեն հայտնի են դարձել մի քանի դափնեկիրների անուններ: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Այսպես, ամերիկացի մոդելիերների խորհուրդը «Նորաձևության խորհրդանիշ» անվանակակարգում հաղթող է ճանաչել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին: Նա իրական լեգենդ է: Իր կարիերան սկսել է 15 տարեկանից և առաջին սևամորթ աղջիկն է, ով հայտնվել է Time ամսագրի շապիկին: Նա ներառվել է 1980-ականների ամենասիրված մոդելների եռյակում՝ Քրիստի Տարլինգտոնի և Լինդա Եվանգելիստայի հետ և մինչ օրս համարվում է նորաձևության ամենապահանջված մոդելներից մեկը։
Հիշեցնենք, որ անցած տարի «Նորաձևության խորհրդանիշ» անանակարգում հետմահու պարգևատրվել է Ֆրենկ Սոզանին: Մրցանակը ստացել են նաև Ռիհաննան,նՖարել Ուիլյամսը, Բելոնսեն և այլք: