Բրիթնի Սփիրսին քննադատել են գովազդում չափից դուրս շատ ֆոտոշոփ կիրառելու համար (լուսանկարներ)
36-ամյա Բրիթնի Սփիրսը դարձել է Kenzo բրենդի նոր դեմքը։ Ապրանքանիշի պաշտոնական կայք-էջում կան լուսանկարներ‚ որտեղ երգչուհին ներկայանում է կարճ տոպերով և‚ նույնիսկ‚ ներքնազգեստով՝ հիշեցնելով բոլորին այն Բրիթնիի մասին‚ ով դեռ նոր էր սկսում իր քայլերը և գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Երկրպագուները սկսել են շնորհավորել երգչուհուն՝ հերթական հաջողությունը գրանցելու համար: Բայց արձագանքը միանշանակ չէր: Երկրպագուներից ոմանք բողոքել են՝ նշելով‚ որ երգչուհու լուսանկարն այնպես են ֆոտոշափի ենթարկել‚ որ դժվարությամբ են կարողացել ճանաչել նրան:
«Իսկ մենք հաստա՞տ վստահ ենք‚ որ սա Բրիթնի Սփիրսն է»‚- գրել են երկրպագուները: