Մարգո Ռոբբին իր տեսքով հիացրել է բոլորին (լուսանկար)
Մարգո Ռոբբին շարունակում է «Кролик Питер» մուլտֆիլմի շրջանակներում շրջագայություններ իրականացնել: Այս անգամ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Սիդնեյում: Դերասանուհին, ով մուլտֆիլմում գլխավոր հերասուհու դերն է հնչյունավորել, չէր կարող բաց թողել Ավստրալիայում կայանալիք ցուցադրությունը:
Նա ներկայացել է Chanel-ի կոստյումով: Ժակետն ու ծնկներից վերև շրջազգեստը իրական հոլիվուդյան աստղի տպավորություն են թողել: Նա վառ գույնի դիմահարդարում է նախընտրել ու հիանալի տեսք է ունեցել:
«Кролик Питер» մուլտֆիլմը կպատմի նապաստակի արկածների մասին, որը փորձում է ամեն գնով հայտնվել դաժան հողագործի այգում, որտեղ նա կկարողանա մրգեր ուտել: