Լուրեր կան, որ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է ավագանու նիստին ֆեմենի կիսամերկ ակտիվիստուհիների նման ակցիա իրականացնել
Լուրեր կան, որ Զարուհին & ընկ-ը մարտի 19-ի Երևանի ավագանու նիստին պատրաստվում են ուկրաինական ֆեմենի կիսամերկ ակտիվիստուհիների նման ակցիա իրականացնել: Այդ կապակցությամբ Զարուհին ասել է. «Մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտելու, և ապա պարզ չէ՞, որ մեզանից որևէ բան չի բացառվում»: Իրոք, նրանցից ամեն ինչ սպասելի է: Ամեն ինչ:
Խղճում եմ ավագանու անդամներին: Նրանք չգիտեին, որ ավագանին՝ հանձինս «Զարուհի & ընկ.» կազմակերպության, վերածվելու է էքստրիմ և էրոտիկ զգացողությունների, գարշահոտության ու աներևակայելի արկածների վայր:
Բայց նաև կարող են հայտնի դառնալ՝ այդ էրոտիկաարկածագարշահոտային նկարները համացանցում տեղադրելով և միլիոնավոր դիտում ապահովելով:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: