«Ֆիորենտինա»-ի և Իտալիայի հավաքականի պաշտպանը մահացել է քնի մեջ
«Ֆիորենտինա»-ի և Իտալիայի հավաքականի պաշտպան Դավիդե Աստորին մահացել է 31 տարեկանում: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ֆուտբոլիստը հայտնաբերվել է մահացած վիճակում հյուրանոցի իր համարում: Մահվան պատճառների մասին չի նշվում:
Այսօր «Ֆիորենտինան» պետք է հանդիպում ունենար «Ուդինեզե»-ի հետ Իտալիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում: