Թալինի ջրանքցքում հայտնաբերվե է Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ 14-ամյա Նարեկ Հովսեփյանի դին
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հուլիսի 3-ին Թալինի ջրանցքում հայտնաբերվե է Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ 14-ամյա Նարեկ Հովսեփյանի դին: Դեպքի մանրամասները թղթակցին պատմել է համայնքի ղեկավար Մուշեղ Գրիգորյանը: Պարզվում է, որ դեպքի օրը տղան իր երեք ընկերների հետ գնացել է լողալու: Տղաները նկատել են, որ Նարեկն օգնություն է կանչում: Նրանցից մեկը փորձել է օգնել, բայց դա նրան չի հաջողվել: Ըստ համայնքապետի' սա առաջին դեպքն է, որ այդ ջրանցքում մարդ է խեղդվում: Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: