Հարավային Գուտայում հումանիտար հրադադար է
Այսօր‚ փետրվարի 27-ին‚ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ Հարավային Գուտայի շրջանում հումանիտար զինադադար է սկսվել:
Այս մասին հայտնում են Սիրիական մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի դիտորդները: Այնտեղ նշել են‚ որ նախօրեին շարունակվում էին ավիացիոն հարձակումները և հրաձգությունը‚ փոխանցում է Korrespondent.net-ը:
«Հիմա Հարավային Գուտայի բոլոր շրջաններում լռություն է տիրում»‚ - նշել է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Տեղական ժամանակով հրադադարը տևել է 9:00-ից 14:00: