Վիկտորիա Բեքեմը կոտրել է ոտքը (լուսանկարներ)
Վիկտորիա Բեքեմը Instagram-ի իր էջում նկար է հրապարակել, որտեղ կանգնել է հենակների օգնությամբ: Տեղեկացնում է, որ բժիշկները նրա մոտ «փոքրիկ կոտրվածք են հայտնաբերել»: Նկարին կից շնորհակալություն է հայտնել բազմաթիվ նամակների համար և նշել, որ մի փոքր հանգիստ է անհրաժեշտ իրեն: Այս մասին գրում է life.ru-ն:
Նշենք, որ Վիկտորիա Բեքեմը դահուկներով սահելու ժամանակ է անզգուշորեն կոտրել ոտքը, երբ իր ամուսնու և երեք երեխաների հետ հանգստանում էր Կանադայում: