Աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ. նրանցից երկուսը հիվանդանոցում են
Փետրվարի 19-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա Վիգեն Ն.-ն:
Նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա Ռաֆայել Վ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Վիգեն Ն.-ին և Ռաֆայել Վ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել վնասվածքներ է պատճառել 17-ամյա ՀՀովհաննես Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 1.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վիգեն Ն.-ն սովորում է Երևանի թիվ 178 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, Ռաֆայել Վ.-ն՝ Երևանի թիվ 83 հիմնական դպրոցի 11-րդ դասարանում։