Ջիգարխանյանը հայտնել է‚ թե ինչ դասեր է քաղել 44 տարով փոքր կնոջ հետ կապված սկանդալներից (տեսանյութ)
ԽՍՀՄ Ազգային արտիստ Արմեն Ջիգարխանյանը նորից Մոսկովյան դրամատիկական թատրոն է վերադարձել‚ չնայած իր ամուսնալուծության հետ կապված սկանդալներին: Հիմա նա զբաղված է նոր բեմականացումներով: Իր ստեղծագործական պլանների և ինքնազգացողության մասին դերասանը պատմել է Москва հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ջիգարխանյանը հայտարարել է‚ որ չնայած իր տարիքին (82 տ.)‚ իրեն բավականին լավ է զգում և դրա համար գոհունակությունն է հայտնում իրեն բուժող բժիշկներին: Դերասանը նշել է‚ որ անհամբերությամբ սպասում է իր նոր բեմականացվող թատրոնին
«Դա Բուլգակովի «Մոլյեր» պյեսն է: Եվ մենք ցանկանում ենք բեմականացնել այն: Այն ինձ համար հզոր ստեղծագործություն է‚ ոչ պակաս քան Շեքսպիրը:»‚ - հայտնում է Ջիգարխանյանը:
Ինչ կախված է անձնական դժվարություններին‚ ապա դերասանը հայնտնում է՝ սեփական փորձից և ողբերգական սխալներից հետո վստահում է միայն ինքն իրեն: Չնայած այս մոտեցումն էլ չի կարող ետ պահել ողբերգական սխալներից‚ հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու հայտնել, որ կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:
Հունվարի 31-ին դատարանը մերժել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բողոքարկման հայտը: Նույն օրը դերասանը նորից հոսպիտալացվել էր:
Արտիստի նախկին կինը հայտնում է‚ որ ցանկանում է պայքարել ամուսնությունը փրկելու համար և շարունակել հոգ տանել ամուսնու մասին: Ինքը՝ Ջիգարխանյանը‚ պնդում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ բաժան մնալու իր դիրքորոշումը: