Էմմի Շումերը գաղտնի ամուսնացել է շեֆ-խոհարարի հետ՝ սիրավեպի սկսվելուց 3 ամիս անց (լուսանկարներ)
36-ամյա դերասանուհի և սցենարիստ Էմմի Շումերն ամուսնացել է 37-ամյա շեֆ-խոհարար Քրիս Ֆիշերի հետ: Զույգը հանդիպում էր ընդամենը 3 ամիս‚ իսկ հարսանիքը տեղի է ունեցել փետրվարի 13-ին: Արարողությունը տեղի է ունեցել Մալիբուում‚ որտեղ զույգը հարսանիքի համար վարձել էր տուն: Ամուսնական երդում զույգը տվել է 80 հյուրերի ներկայությամբ: Բացի այդ‚ բոլոր հյուրերին արգելվել է լուսանակարել նորապսակներին:
Հրավիրվածների թվում էին նաև հոլիվուդյան աստղերը՝ Ջենիֆեր Լորենսը‚ Ջենիֆեր Էնիսթոնը և այլք: