Օլիգարխները ստիպված են լինելու պատկառելի գույքահարկ վճարել իրենց դղյակների համար
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կփոփոխվի անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել և «e-draft.am» տեղեկատվական համակարգում տեղադրել է «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը:
Հայաստանում ամենաթանկ ռեստորանները պատկանում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և այլ անձանց, իսկ ամենաթանկ կադասրային արժեք ունեցող տների ցանկում են Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և ուրիշների տները:
Սակայն Սամվել Ալեքսանյանն իր շքեղ առանձնատան համար վճարում է ընդամենը 38 հազար դրամ գույքահարկ, Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» ռեստորանի համար վճարած գույքահարկը գաղտնիք է համարում:
Նախագիծն այս տեսքով ընդունվելու և գորածածության մեջ մտնելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է, ինչպես շարքային քաղաքացիներինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում