Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ինքնասպանության փորձ է կատարել տեղի սոցիալական ծառայության գլխավոր մասնագետի մայրը
Երեկ՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններոիմ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, որի մասին տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին։
shamshyan.com-ի փոխանցմամբ` հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի Պիչուրինի փողոցի բնակիչ՝ 77-ամյա Սվետլանա Ավագյանն է, ով տանը խմել է տարբեր տեսակի դեղահաբեր՝ հայտարարելով, որ կյանքին վերջ տալու նպատակով է այդ քայլին դիմում։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանությունում բացատրություն է տվել նաև Ս. Ավագյանի որդին՝ նույն հասցեի բնակիչ, 55-ամյա Արմեն Մարտիրոսյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է Լոռու մարզի Սոցիալական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։