Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2102-ը, Mitsubishi Grandis-ն ու Volvo մեքենաները (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2102 մակնիշի 35 AA 653 համարանիշի, Mitsubishi Grandis մակնիշի 34 VQ 700 համարանիշի և բեռնատար Volvo մակնիշի AP 1486-15 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: