Վլ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Սյունիքի և Վայոց ձորի բաժիններում նշանակումներ են եղել
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել Ոստիկանության Սյունիքի և Վայոց ձորի բաժիններում:
ԱԶյս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը: Նա նախկինում զբաղեցնում էր Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնը:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը:
Դավիթ Հովհաննիսյանը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: