Վրաստանում մետրոյի կայարանի առաստաղը քանդվել է. կան տուժողներ
Թբիլիսիի մետրոպոլիտենում հունվարի 30-ին Վարկետիլի կայարանի առաստաղը ամբողջովին քանդվել է:
Rustavi 2-ը փոխանցում է‚ որ ընդհանուր առմամբ 7 տուժող կա: Նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են:
Դեպքից հետո ուղևորներին տարհանել են‚ դեպքի վայրում աշխատում են փրկարար խմբերը:
Նշվում է նաև‚ որ Վարկետիլի կայարանը ընդամենը 4 ամիս առաջ է վերանորոգվել: