Ամեն բան այդքան վատ չէ‚ ինչքան ԶԼՄ-ներն են ներկայացնում. Բիլ Գեյթս
Միլիարդատեր Բիլ Գեյթսը Time-ի համար պատմել է‚ որ ժամանակակից աշխարհը և հասարակությունը կատարելագործվում և ավելի լավն է դառնում: Նա ասել է‚ որ ԶԼՄ-ները միշտ խտացնում են գույները՝ համաշխարհային նորությունները լուսաբանելիս:
Աշխարհի ամենահարուստ մարդը հայտնել է‚ որ մարդկությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում՝ սկսած մանկական մահացության մակարդակի նվազումից և ավարտելով ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ: Գեյթսը նշել է‚ որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց քանակը նվազել է‚ ողջ մոլորակում երեխաների 90 %-ը կրթություն է ստանում:
«Վատ նորությունը ավելի շատ ուշադրություն է գրավում‚ իսկ լավը՝ աննկատ է մնում» - հայտնում է Microsoft-ի հիմնադիրը և ուղղակի ֆիլանդրոպ Գեյթսը:
Իհարկե որոշ չափով արդար է նեգատիվ նորությունները լուսաբանելու միջոցով դրանց դեմ դուրս գալու փաստը‚ սակայն առանց դրական և հերոսական նորությունների հույսեր էլ չեն լինի: