Ճվճվ Արոյի որդի Սերժուլիկին պահանջում են ազատ արձակել
Հայկական Ժամանակի տեղեկություններով` Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժուլիկ մականունով հայտնի Սերժ Վարդանյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Բողոքը ներկայացվել է երկուշաբթի՝ հունվարի 22-ին, և դեռ նիստի օր չի նշանակվել: Մեր տեղեկություններով, պաշտպանական կողմը պահանջում է վերացնել Սերժ Վարդանյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել նրան:
Սերժ Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության և կողոպուտի մեջ՝ տարբեր դրվագներով: Նրա ավագ եղբոր՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո, նրա նկատմամբ էլ հետախուզում հայտարարվեց եւ հաջորդ օրը կալանավորվեց: