Facebook-ում գովազդը քչացնելու պատճառով Ցուկերբերգը զրկվել է 3 մլրդ դոլարից
Facebook սոցիալական ցանցի արժեթղթերը 4,5%-ով կամ ավելի քան $3 մլրդ-ով արժեզրկվել են, հայտնում է РИА Новости-ն:
Ցուկերբերգի կարողությունը $77,3 մլրդ-ից նվազել է $74,4 մլրդ-ի, քանի որ Facebook-ի արժեթղթերի 14%ը նրան է պատկանում: Այս ամենը պայմանավոված է նրանով, որ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ սոցցանցի լրահոսում բիզնեսների, բրենդների և մեդիայի հրապարակումները քիչ են երևալու, փոխարենը լրահոսում ավելի մեծ տեղ կհատկացվի ընկերների հրապարակումներին:
Լրահոսի բովանդակային փոփոխությունները նախատեսվում են իրականացվել առաջիկա շաբաթներին:
Ցուկերբերգը իր Facebook-ի հայտարարությամբ հայտնել է, որ ավելի շատ կարևորում է մարդկանց միջև կապը: