«Ճվճվ Արոյի» ավագ որդին ընդունել է, որ վթարի պահին ղեկին ինքն է եղել
Հունվարի 8-ի ողբերգական ավոտվթարի մասնակից «Ճվճվ Արոյի» ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ընդունել է, որ «BMW X6»-ի ղեկին հենց ինքն է եղել: Նա, սակայն դեպքի վերաբերյալ այլ ցուցմունքներ չի տալիս:
Վարդանյանը կալանավորվել է այսօր. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Նշենք, որ Սարգիս Վարդանյանի պաշտպանը, սույն քրեական գործի վերաբերյալ հարցերին չի պատասխանում:
Նրա մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել են ՃՈ տեսուչներ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը: Հունվարի 8-ին ժամը 04:00-ի սահմաններում Երեւան քաղաքում իրար էին բախվելՃանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: «BMW X6»-ի վարորդ Սարգիս Վարդանյանը, դիմել էր փախուստի: Մի քանի ժամ անց, սակայն, նա ինքնակամ ներկայացել էր ոստիկանության բաժին: