Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդի առթիվ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է հայկական եկեղեցուն Սուրբ ծննդի և Աստվածահայտնության տոնի առթիվ: Այս մասին գրում է «Грузия Online»-ը:
«Շնորհավորում եմ հայկական եկեղեցու հետևորդ մեր քաղաքացի հայերին Սուրբ ծննդի և Աստվածահայտնության առթիվ:
Մենք միասին ստեղծում ենք դեմոկրատական, զարգացած և հաջողակ պետություն, որտեղ մարդիկ կունենան բոլոր միջոցներն իրենց հնարավորություններն իրացնելու համար: Մեր հայ քաղաքացիների ներդրումն այդ գործում չափազանց կարևոր է: Նրանց խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում»,- նշվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի շնորհավորական ուղերձում: