Քրիստոնյաների վրա մուսուլմանների հարձակումների արդյունքում Նիգերիայում 21 հոգի է զոհվել
Ոչ պակաս քան 21 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել Նիգերիայի տիվ ժողովրդի հողագործական բնակավայրերի վրա ֆուլարիների հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի և երեքշաբթի օրերին՝ Գումա և Լոգո բնակավայրերում: Անասնապահ ֆուլարի մուսուլմանները անընդհատ հարձակումներ են իրականացրել տեղի քրիստոնյա բնակիչների վրա: Այս ամենը ըստ երևույթին պատճառավորված է 2017թ.-ի նոյեմբերի 1-ից գործադրված օրենքով, որը սահմանափակում է որոշ տարածաշրջաններում ֆուլարիների անասնապահությունը՝ քանի որ դա հանգեցնում էր անասուներին քրիստոնյաների տարածքների վրա բաց թողնելուն և նրանց վնաս պատճառելուն: Ֆուլարիները այդ օրենքը խտրական են համարում:
Նիգերիայում անասնապահների և հողագործների բախումներից ամեն տարի զոհվում է շուրջ 2000 մարդ:
Կոնֆլիկտների հիմնական պատճառը ըստ փորձագետների, Նիգերիայի հյուսիսի անապատացումն է, որի պատճառով անասնապահները ստիպված են լինում տեղափոխվել հարավ:
Նաև քրիստոնյա հողագործները մեղադրում են ֆուլարիներին Նիգերիան իսլամականացնելու գործողությունների մեջ: