Չմոռանանք`Ժոզեն ինքն էր հայտարարել, որ գիտեն` ում են գնել
Ամբողջ լրատվական կայքերը այսօր զետեղված է Հենոյի մասին նյութերով ու բոլորն էլ ենթադրություններ են ոչ ավելին, որովհետև ինքը` Հենոն, որևէ հայտարարություն չի արել, թե ակումբից հեռանալու, թե իր մարզավիճակի, թե մարզչի վերջին հայտարարությունից հետո, ով ասել էր, եթե խաղացողը ցանկանում է կարող է հեռանալ թիմից: Փորձեմ կարծիքս արտահայտել, նախ «ամենան» ասել էր եթե ցանկանա խաղացողը կարող է հեռանալ, եթե լինի լավ առաջարկ:
Նախ ուշադրություն դարձնենք եթեին և հետո նայենք բիզնես տեսանկյունից, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ այսօր կարող են վաճառվել նայենք նաև, որ ժոզեն Միքիի մասին խոսում է շատ զգույշ: Այսքանից հետո, արդյոք Հենոն ցանկանում է հեռանալ? Չէ որ Հենոն ինքը ընտրեց նոր մարտահրավեր և առավել ևս մեծ մարտահրավեր նախ ԱՊԼ-ն և հետո «ամենային» կարծում եմ ինքը, դեռ իր հային բնորոշ համառություն շնորհիվ նույն Ժոզեին ու բոլորին կապացուցի, որ եղել է այս ամենը թյուրիմացություն և Ժոզեն չի կարողացել բացահայտել իր տաղանդը: Չմոռանանք, որ Ժոզեն ինքն էր հայտարարել, որ գիտեն ում են գնել. «Մենք գնել ենք Բունդեսլիգայի լավագույն խաղացողին» ասել էր Մոուրինյոն:
Ռոլանդ Ճռիկյան. Ֆեյսբուք: