«Տարվա լավագույն 10 մարզիկներ» 2017 մրցույթի քվեարկությունը արդեն սկսված է
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն 10 մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների sms քվեարկությունը:
Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը):
Անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին: Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:
Ավելի վաղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 2017 թվականնի «Տարվա լավագույն մարզիկի» կոչման համար պայքարող մարզիկների ցուցակը: