Հայ-ադրբեջանական չեզոք գոտում խոշոր եղջերավոր անասուններ են ականի վրա պայթել
Դեկտեմբերի 6-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Գրիշա Գևորգյանին պատկանող 30 խոշոր եղջերավոր անասունը Ոսկեպար-Բաղանիս հատվածում հայտնվել է հայ-ադրբեջանական դիրքերի միջև ընկած տարածքում՝ չեզոք գոտում․ այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը:
«Այս պահին 20 անասուն դուրս է բերվել չեզոք գոտուց, երկուսը ականի վրա պայթել են, 9 էլ գտնվում են չեզոք գոտում»,- նշեց նա:
Մանրամասները՝ այստեղ.