Երևան-Սևան ավտոճանապարհին 62–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 38–ամյա հետիոտնին.
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ժամը 17:00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 62-ամյա Միքայել Վարդայնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 AD 383 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Նոր Խարբերդ ամառանոցային ընկերության բնակիչ, 38-ամյա Ավետիք Գալստյանին:
Մանրամասները՝ այստեղ: