Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա տղամարդը Հաղթանակ կամրջից փորձել է ինքնասպան լինել, նրան փրկել են «Քվանտ» վարժարանի 2 սաները
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան պարեկապահակայի ծառայությն գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկից Ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս Երևանի բնակիչ, 41-ամյա Մհեր Հակոբյանն է, ով փորձել է Հաղթանակ կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան լինել։ Նա անգամ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը։
Մ. Հակոբյանի ինքնասպանությունը կանխվել է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի և Երևան քաղաքի Լեոյի փողոցի բնակիչ՝ 18-ամյա Գևորգ Վարդանյանի կողմից, ովքեր կարողացել են Մ. Հակոբյանի հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, որից հետո նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից ու արդեն տեղափոխել անվտանգ վայր, որից հետո ոստիկանների հետ մեկնել են Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մ. Հակոբյանի ինքնասպանությունը կանխող Ռ. Հովհաննիսյանն ու Գ. Վարդանյանը սովորում են «Քվանտ» վարժարանում։