Լեոնարդո Դի Կապրիոն, Քլոե Քարդաշյանը և այլ հայտնիներ` հայ մանուկների կողքին
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) այսօր Նյու Յորքում անցկացնելու է պատմության մեջ ամենախոշոր բարեգործական երեկոն: Բարեգործությանը մասնակցելու են ամերիկյան այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Թոմ Հենքսը, երգչուհի Արիանա Գրանդեն, հեռուստաստղ Քլոե Քարդաշյանը, հեռուստահաղորդավար Քոնան Օ'Բրայանը և այլք:
Միջոցառմանը շրջանակներում տեղի է ունենալու հայկական արմատներ ունեցող, ամերիկացի դիզայներ Պատրիցիա Ֆիլդի հագուստների ցուցադրությունը, ում էլ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կհանձնվի մրցանակ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Լեոնարդո Դի Կապրիոն 65 հազար ԱՄՆ դոլար է նվիարբերել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին: Դերասանն այդքան գումարով գնել էր նկարիչ Ջո Բրադլիի՝ հավաքույթի ժամանակ աճուրդի դրված նկարներից մեկը, որի գումարն ամբողջությամբ ուղղվել էր հիմնադրամին: