Ինչո՞ւ ընտրատեղամասերում տեսախցիկներ չկան. պարզաբանում է ԿԸՀ-ն
ԿԸՀ-ն անդրադառնալով այսօր լրատվականներում տարածված այն տեղեկատվությանը, որ ընտրատեղամասերից մեծ մասում տեսախցիկներ չկան, ներկայացրել է պարզաբանում.
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կազմակերպում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում»: