Հնարավոր է Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն. Կուլիսային բանակցություններ կլինե՞ն
«168 ժամ» թերթը գրում է. «Բաքու-Թբիլիսի-Կարսին Հայաստանի մասնակցությունը կարող է տեսականորեն դառնալ բանակցության առարկա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից առանձին։ Քաղաքական գործիչները պետք է մտածեն այս մասին՝ բարձրաձայնելով այս հարցը, տարբերակներ առաջարկելով Ադրբեջանին»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով երկաթուղու բացման արարողությանն ու դրան ՀՀ-ի մասնակցությանը։
Ըստ նրա՝ կարող են տեղի ունենալ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ բանակցություններ, կախված իրավիճակից և Ադրբեջանի դիրքորոշումից, սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը հրապարակային։
«Կարծում եմ՝ կուլիսային բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ հնարավոր են՝ Հայաստանին այս պրոյեկտին միացնելու թեմայի շուրջ»,- նկատել է Ցինցաձեն»:
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: