Կախարդը կենդանի «եփվել է»՝ փորձելով մարմինն ու հոգին մաքրել չար ուժերից (տեսանյութ)
68-ամյա ինքնակոչ գուշակը գոլորշացել և մահացել է՝ փորձելով մաքրել իր մարմինն ու հոգին չար ոգիներից: Սև շուն մականունով հայտնի գուշակը սրտի կաթված է ստացել և երկրորդ աստիճանի այրվածքներ՝ մետաղե տարայի մեջ մտնելով, որը տաքացվում էր ներքևից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին:
Ներկաները հասկացել են, որ ինչ-որ բան կարգին չէ, երբ 30 րոպե հետո մետաղե տարայի միջից սկսել է «մարդկային գոլորշի» բարձրանալ: Տղամարդիկ արագորեն բարձրացրել են կափարիչը, սակայն գուշակն արդեն անգիտակից է եղել:
Ականատեսները նկարահանել են սարսափելի կադրերը և երևում է, թե ինչպես են Լիմայի ձեռքերը շարունակում դողալ, մինչ նրան հողի մեջ են դնում, որպեսզի սառչի: