Բուֆոնը կարող է դառնալ Իտալիայի սպորտի նախարարը
Իտալացի գրող և քաղաքական գործիչ Վիտտորիո Սգարբին «Յուվենտուս»-ի դարպասապահին առաջարկել է դառնալ երկրի սպորտի նախարարը եթե իր կուսակցությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Vanity Fair»-ին:
«Եթե մենք հաղթենք ընտրություններում, ապա Բուֆոնը, իհարկե, կդառնա սպորտի նոր նախարար: Ջանլուիջին հավասարակշռված մարդ է, ով հետաքրքրվում է արվեստով և քաղաքականությամբ»,- նշել է Սգարբին:
Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ Բուֆոնը հետաքրքրվածություն է ցուցաբերել կուսակցության նախընտրական ծրագրի նկատմամբ: